Վարձակալության է հանձնվում 2 սենյականոց բնակարան Արամ Խաչատրյան փողոցում՝ 9 հարկանի բարձրահարկ շենքի 7-րդ հարկում, ընդհանուր մակերեսը 50 քմ է: Այն նորաոճ կապիտալ վերանորոգված է: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցումն անհատական է՝ գազի կաթսայի միջոցով, առկա է նաև օդորակիչ: Հյուրասենյակն ու խոհանոցը համակցված են՝ կահավորված, հագեցած ժամանակակից գույքով և տեխնիկայով: Ննջասենյակը լուսավոր է, հարմարավետ կահավորված, առկա են ներկառուցված պահարաններ: Սանհանգույցը երեսպատված է կերամիկական սալիկներով՝ համալրված որակյալ սանտեխնիկայով, կա վաննա: Շենքում գործում են անխափան աշխատող վերելակներ: Մոտակայքում կան սուպերմարկետներ, անհրաժեշտ խանութներ, սննդի կետեր, տրանսպորտի կանգառներ: