Երկարաժամկետ վարձակալության կամ օրավարձով է տրվում 2 սենյականոց 55 քմ մակերեսով բնակարան Հակոբ Հակոբյան փողոցում ՝ 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, օդորակիչ: Հատակը ծածկված է լամինատով և սալիկներով: Սանհանգույցը երեսպատված է սալիկներով և հագեցած է սանտեխնիկայով: Խոհանոցը և ննջասենյակը հարմարավետ կահավորված են, ապահովված են անհրաժեշտ տեխնիկայով և գույքով: Առկա է բաց պատշգամբ՝ դեպի փողոց տեսարանով: Շենքը գտնվում է փողոցի հարմար հատվածում, որտեղ կան խանութներ, դեղատներ,սննդի կետեր, գեղեցկության սրահ, դեպի բարեկամության մետրո 1 րոպեյի ճանապարհ է ոտքով: