Կոմիտասի պողոտայում վարձակալությամբ է հանձնվում, գեղեցիկ և հարմարավետ 2 սենյականոց՝ 70 քմ մակերես ունեցող ստուդիո բնակարան, որը գտնվում է 18 հարկանի նորակառույց շենքի 9-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցումն անհատական է՝ գազի կաթսայի միջոցով: Հյուրասենյակն ու խոհանոցը սալիկապատ են՝ հագեցած են գույքով և տեխնիկայով: Ննջասենյակների հատակը լամինատապատ է, հարմարավետ կահավորված են: Սանհանգույցը երեսպատված է բարձրակարգ կերամիկական սալիկներով՝ համալրված է անհրաժեշտ սանտեխնիկայով, առկա է լոգախցիկ: Բնակարանն ունի բաց պատշգամբ, շենքում գործում է շուրջօրյա անվտանգության համակարգ, կան անխափան աշխատող վերելակներ: Կարճաժամկետ վարձակալելու դեպքում գինը կկազմի 2000 $: