Մամիկոնյանց փողոցում (Ֆուրմանով փող.) վարձակալության է տրվում 2 սենյականոց հարմարավետ արևկող բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 80 քմ և գտնվում է 10 հարկանի շենքի 7-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է, ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով, տեղադրված է անհատական ջեռուցման և հովացման համակարգեր, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով: Լոգասենյակը և սանհանգույցն առանձին են, սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով, կա վաննա: Բոլոր սենյակները կահավորված են, համալրված են կենցաղային տեխնիկայով: Շենքում գործում է անխափան վերելակ: Մոտակայքում է Սլավոնական համալսարանը, դպրոցները և անհրաժեշտ խանութները: Երկարաժամկետ վարձակալության դեպքում գինը սակարկելի է: