Վարձակալության է տրվում 77 քմ մակերեսով 2 սենյականոց բնակարան (դարձրած 3) Բաղրամյան պողոտայի և Ա.Ավետիսյան փողոցի խաչմերուկի մոտ, «Բարեկամություն» մետրոյի կայարանից ոչ հեռու, 5 հարկանի ստալինյան նախագծի քարե շենքի 3-րդ հարկում։ Բնակարանը վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով։ Սանհանգույցը և խոհանոցը սալիկապատված են և հագեցած սանտեխնիկայով։ Բնակարանը կահավորված է և ապահովված կենցաղային տեխնիկայով, առկա է բաց պատշգամբ և դոմոֆոն: Մոտակայքում են գտնվում բանկերը, խանութները, սրճարանները և ժամանցի վայրերը։