Վարձակալության է տրվում 2 սենյականոց կապիտալ վերանորոգված և չբնակեցված բնակարան՝ 56 քմ մակերեսով, որը գտնվում է Օրբելի և Կիևյան խաչմերուկի մոտակայքում՝ 15 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Բնակարանը գեղեցիկ և հարմարավետ կահավորված է, համալրված նոր տեխնիկայով: Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով: Լոգասենյակը սալիկապատված է որակյալ սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Առկա է բաց պատշգամբ: Շենքում գործում է 2 վերելակ, ապահովված է անվտանգության համակարգով: Մոտակայքում կան բազմաթիվ խանութներ, բանկեր և ժամանցի վայրեր։