Երկարաժամկետ վարձակալության է տրվում 2 սենյականոց արևկող բնակարան՝ 62 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Գրիբոյեդով փողոցում՝ 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Բնակարանը վերանորոգված է, գեղեցիկ և հարմարավետ կահավորված է, ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Հատակը ծածկված է բարձրորակ կաղնե մանրահատակով: Սանհանգույցը սալիկապատված է, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանն ապահովված է սպասքով և անկողնային պարագաներով: Շենքը տեղակայված է շատ հարմար հատվածում, մոտակայքում կան բազմաթիվ խանութներ, դպրոց, տարբեր հաստատություններ, տրանսպորտի կանգառներ և ժամանցի վայրեր: