Երզնկյան փողոցում՝ Բաղրամյան պողոտայի խաչմերուկի մոտ, վարձակալության է տրվում 2 սենյականոց ստուդիո ոճի գեղեցիկ դիզայնով կապիտալ վերանորոգված և դեռևս չբնակեցված բնակարան, որը գտնվում է 6 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Ընդհանուր մակերեսը կազմում է 65 ք.մ.։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ։ Ապահովված է կահույքով և տեխնիկայով։ Ունի բաց շքապատշգամբ՝ դեպի փողոց բացվող։ Բակում նախատեսված է ազատ տարածություն՝ մեքենաներ կայանելու համար։ Շենքն ունի վերելակ և անվտանգության համակարգ: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, ժամանցի վայրերը և Բարեկամություն մետրոն։