Վարձակալության է տրվում 2 սենյականոց հարմարավետ և գեղեցիկ բնակարան՝ 76 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Օրբելի և Կիևյան փողոցների խաչմերուկում` 15 հարկանի նորակառույց շենքի 14-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված և դեռևս չբնակեցված է։ Բնակարանի ջեռուցումն իրականացվում է գազի կաթսայի միջոցով, իսկ հովացումը` օդորակիչով: Այն ամբողջությամբ կահավորված է նորաոճ և չօգտագործված կահույքով և տեխնիկայով։ Բնակարանն ունի 1 բաց պատշգամբ, որը բացվում է դեպի փողոց: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։ Բնակարանի հետ առկա է նաև ստորգետնյա կայանատեղ: