Վարձակալության է տրվում 2 սենյականոց հարմարավետ բնակարան՝ 55 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Օրբելի և Կիևյան փողոցների խաչմերուկում` 16 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված և դեռևս չբնակեցված է։ Բնակարանի ջեռուցումն իրականացվում է գազի կաթսայի միջոցով, իսկ հովացումը` օդորակիչով : Այն ամբողջությամբ կահավորված է նորաոճ և չօգտագործված կահույքով և տեխնիկայով։ Բնակարանն ունի 1 բաց պատշգամբ, որը բացվում է դեպի փողոց: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։