Վարձակալության է տրվում 2 սենյականոց գեղեցիկ դիզայնով և գունային նրբաճաշակ լուծումներով բնակարան՝ 67 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կոմիտաս պողոտայում` Վաղարշյան փողոցի խաչմերուկում, 18 հարկանի նորակառույց շենքի 13-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված և դեռևս չբնակեցված է։ Բնակարանի ջեռուցում և հովացումը կատարվում է օդորակչով, տեղադրված է նաև ջրատաքացուցիչ: Այն ամբողջությամբ կահավորված է նորաոճ և չօգտագործված կահույքով և տեխնիկայով։ Բնակարանն ունի 1 բաց պատշգամբ, որից բացվում է տեսարան դեպի ողջ քաղաքը: Շենքն ունի անվտանգության համակարգ, յուրաքանչյուր հարկում տեղադրված է տեսախցիկ: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։ Առանց միջնորդ: