Երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 2 սենյականոց ընդարձակ բնակարան՝ 86 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ծարավ Աղբյուր փողոցում՝ 14 հարկանի նորակառույց շենքի 11-րդ հարկում։ Բնակարանը եվրո նորոգված և չբնակեցված է։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, հատակը ծածկված է լամինատով։ Սանհանգույցը սալիկապատված և հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է և հագեցած տեխնիկայով: Կա ինտերնետ: Շենքում տեղադրված է դոմոֆոն: Բնակարանն ունի երկու բացօթյա պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով։ Նոյեմբերի 1-ից բնակարանը կազատվի: