Երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 2 սենյականոց մոդեռն ոճի ընդարձակ և յուրահատուկ լուսային լուծումներով բնակարան՝ 62 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Լենինգրադյան փողոցում՝ Բլից բենզալցակայանի ետնամասում, 6 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Այն կապիտալ եվրո նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցման համակարգը անհատական է, տեղադրված է օդորակիչ։ Սանհանգույցը համալրված են անհրաժեշտ սանտեխնիկայով: Բնակարանը ապահովված է որակյալ կահույքով և համալրված ժամանակակից տեխնիկայով, միջանցքը լի է ներկառուցված պահարաններով։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղ։