Երկարաժամկետ վարձակալության է տրվում 2 սենյականոց ստուդիո բնակարան 40 քմ մակերեսով, որը գտնվում է Աջափնյակում, Արզումանյան փողոցում` 4 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Բնակարանը նոր կապիտալ վերանորգված է և չբնակեցված։ Տեղադրված է մուտքի երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ: Հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Լոգասենյակը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանն ունի գեղեցիկ նորաոճ կահավորանք, գույքն ու տեխնիկան ամողջությամբ նոր է: Առկա է բաց պատշգամբ: Շենքը գտնվում է լավ դիրքում, մոտակայքում է <<Էմ Ջի>> խանութը, 131 համարի դպրոցը և բոլոր անհրաժեշտ խանութները: