Երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 1 սենյականոց ստուդիո ոճի բնակարան՝ 40 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում՝ 5 հարկանի քարե շենքի 5-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով: Սանհանգույցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը ապահովված է կահույքով և տեխնիկայով։ Ունի բաց շքապատշգամբ՝ դեպի փողոց նայող։ Մոտակայքում են գտնվում բոլոր խանութները և ժամանցի վայրերը։