Երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 1 սենյականոց մոդեռն ոճի բնակարան՝ 40 ք.մ. մակերեսով, որը գտնվում է քաղաքի լավագույն հատվածներից մեկում՝ Նալբանդյան և Թումանյան փողոցների խաչմերուկում, 4 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ունի յուրահատուկ դիզայն և ինտերիեր՝ շնորհիվ նրբաճաշակ գունային համադրության և կահավորանքի։ Բնակարանը կահավորված է որակյալ և նորաոճ կահույքով և համալրված ժամանակակից տեխնիկայով։ Ջեռուցումը գազի կաթսայի միջոցով է իրականացվում, ինչպես նաև տեղադրված է օդորակիչներ։ Սանհանգույցները սալիկապատված են և ապահովված անհրաժեշտ սանտեխնիկայով: Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, սուպերմարկետներ, բուտիկներ, բժշկական և ուսումնական հաստատություններ։ Կարճաժամկետ վարձակալության դեպքում գինը փոփոխվում է։