Երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 1 սենյականոց ստուդիո հարմարավետ և գեղեցիկ բնակարան՝ 40 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մաշտոց պողոտայում՝ 9 հարկանի նորակառույց շենքի 9-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով։ Սանհանգույցը հագեցած է սանտեխնիկայով։ Բնակարանը կահավորված է և ապահովված տեխնիկայով։