Մոսկովյան փողոցում՝ երկարաժամկետ վարձակալության կամ օրավարձով է տրվում 1 սենյականոց յուրահատուկ ինտերիերով լյուքս դասի բնակարան։ Ընդհանուր մակերեսը կազմում է 45 քմ.։ Այն գտնվում է 7 հարկանի պանելային շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով։ Խոհանոցը և անհանգույցը սալիկապատված են, ապահովված է անհրաժեշտ սանտեխնիկայով։ Ավտոմեքենաների համար հատկացված է բացօթյա կայանատեղի։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, ժամանցի վայրերը։ Ցանկության դեպքում կարող ենք դիմավորել Ձեզ օդանավակայանում և ապահով հասցնել նախապես ամրագրված հասցեն։ Կարճաժամկետ վարձակալության դեպքում գինը փոփոխվում է։