Քաղաքի կենտրոնում՝ Ա. Մանուկյան փողոցում՝ KIT կահույքի խանութի շենքում, վարձով է տրվում 1 ձևափոխված 2 սենյականոց բնակարան՝ 50 ք.մ. մակերեսով, որը գտնվում է 6 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Այն եվրո վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ջեռուցվում է գազի վառարանի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Այն կահավորված է և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով։ Մոտակայքում են գտնվում բոլոր խանութները, ժամանցի վայրերը՝ սրճարաններ, ռեստորաններ։