Ամիրյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում վարձով է տրվում երկու սենյականոց բնակարան։ Այն գտնվում է տաս հարկանի բնակելի շենքի 8-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ապահովված է մշտական ջրով և գազով։ Ինտերնետ կապը ևս հասանելի է: Այն կահավորված է ժամանակակից և հարմարավետ կահույքով, ինչպես նաև ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, ժամանցի վայրերը։