Վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 1 ձևափոխված 2 սենյականոց լուսավոր բնակարան՝ 45 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Վարդանանց փողոցում՝ Սախարովի հրապարակի հարևանությամբ, 10 հարկանի մոնոլիտ շենքի 3-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված և դեռևս չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը ապահովված է կահույքով և տեխնիկայով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Մոտակայքում են գտնվում բոլոր խանութները և ժամանցի վայրերը: