Այս 1 սենյականոց բնակարանը, որը հանձնվում է երկարաժամկետ վարձակալության, գտնվում է Գր. Լուսավորչի եկեղեցու մոտ տեղակայված 5 հարկանի շենքի առաջին հարկում: Շենքին կարելի է մոտենալ ինչպես Նար-Դոս փողոցից, այնպես էլ՝ Երվանդ Քոչարից: Բնակարանում անցկացված է գազ, ջրամատակարարումը շուրջօրյա է: Սենյակները և խոհանոցը ամբողջությամբ կահավորված են և ապահովված տեխնիկայով: Սանհանգույցը սալիկապատված է: Ընդհանուր առմամբ բնակարանը լուսավոր է և խնամված: Մոտակայքում կան խանութներ, սուպերմարկետներ և մի հիանալի զբոսայգի: Ոտքով հնարավոր է հասնել մետրոյի կայարանին, «Ռոսսիա» առևտրի կենտրոնին: Մանկապարտեզ և դպրոց հասնելու համար Ձեզանից կպահանջվի 10 րոպե: Սակարկելի է։