Ծաղկաձորի Անտառային 1-ին թաղամասում վարձակալության է տրվում 1 սենյականոց ստուդիո բնակարան` 31 քմ մակերեսով, որը գտնվում է "Կեչի Հաուս" էլիտար բնակելի 12 հարկանի նորակառույց շենքի 7-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգվել է և դեռևս չի բնակեցվել: Կահավորված է նորաոճ, համալրված է անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով: Հատակը ծածկված է լամինատով, սանհանգույցը երեսպատված է սալիկներով և հագեցած է սանտեխնիկայով: Տեղադրված է անհատական էլեկտրական ջեռուցման համակարգ: Առկա է բաց պատշգամբ, որի լանդշաֆտային հիասքանչ տեսարանը առանձնահատուկ գրավչություն է հաղորդում: Շենքում գործում է 2 վերելակ, ապահովված է անվտանգության համակարգով, 1-ին հարկում գործում է լվացքատան ծառայություն: Մեքենաների համար հատկացված է բացօթյա կայանատեղի: Հարևանությամբ է գտնվում Սպորտբազան, Կեչառիս վանք կարճ ժամանակահատվածում ոտքով կարելի է հասնել: