Վարձով է տրվում 1 սենյականոց շատ հարմարավետ և արևկող բնակարան՝ 44 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կոմիտաս պողոտայի սկզբնամասում՝ Գյուլբենկյան խաչմերուկի մոտ, 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգվել է և դեռ չի բնակեցվել։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Բնակարանը կահավորված է նոր կահույքով և տեխնիկայով, խոհանոցը և միջանցքը լի է ներկառուցված պահարաններով։