Մարշալ Բաղրամյան պողոտայում, երկարաժամկետ վարձակալության է տրվում 1 ձևափոխած 2 սենյականոց ստուդիո ոճի կապիտալ վերանորոգված բնակարան, որը գտնվում է 5 հարկանի քարե շենքի 5-րդ հարկում: Ընդհանուր մակերեսը կազմում է 40 ք.մ.։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ։ Հատակը ծածկված է լամինատով, սանհանգույցը սալիկապատ է և հագեցած սանտեխնիկայով: Ապահովված է կահույքով և տեխնիկայով։ Մոտակայքում է գտնվում Բաղրամյան մետրոյի կայարանը, տարբեր խանութներ, դպրոց ու մանկապարտեզ: