Օրավարձով կամ երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 1 սենյականոց բնակարան՝ 38 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Էստոնական փողոցում, 4 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Հատակը ծածկված է պրեսգրանիտով: Սանհանգույցը սալիկապատ է և հագեցած սանտեխնիկայով: Տեղադրված է օդորակիչ: Ջեռուցվում է էլեկտրական տաքացուցիչով: Բնակարանը կահավորված է և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոց, մանկապարտեզ։