Նոր ու ճաշակով եվրո նորոգված 1 սենյականոց բնակարան 38 քմ մակերեսով, արևկող: Գտնվում է Մարգարյան փողոցում, Կայզեր առևտրին կենտրոնի հարևանությամբ՝ 4 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, եվրոդռներ, հատակը ծածկված է գարմանակն բարձրորակ լամինատով և սալիկներով: Ջեռուցվում է տաք հատակի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ։Սանհանգույցը և խոհանոցը պատված են իտալական սալիկներով, բնակարանում առկա է նոր բարձրորակ սանտեխնիկա։ Խոհանոցը կահավորված է, առկա է միկրովալնովկա, նոր ավտոմատ լվացքի մեքենա, սառնարան, սպասք, էլեկտրական թեյնիկ: Մեծ սենյակում առկա է բազմոց-մահճակալ, բացվող սեղան, կիսապահարան, բազկաթոռներ: Միջանցքում՝ ներկառուցված պահարան։ Պատշգամբի պատերը մեկուսացված են պենոպլաստով և կարող է ծառայել որպես ննջարան, տեղադրված է բացվող բազմոց- մահճակալ: Առկա է արդուկ և արդուկի սեղան, փոշեկուլ, անկողնային պարագաներ: Բնակարանը գտնվում է անաղմուկ և հանգիստ վայրում։ Բոլոր անհրաժեշտ խանութները գտնվում են մոտակայքում։ Կայզեր սուպերմարկետ կհասնեք 2 րոպեում: Կանգառին մոտ է, տրանսպորտով 15 րոպեում կհասնեք կենտրոն: