Վաճառվում է գործող բիզնես՝ սրճարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 137 ք.մ.։ Այն գտնվում է Մաշտոցի պողոտայում՝ առաջին գծի վրա, անմիջապես Օպերայի դիմաց։ Տարածքը գտնվում է 5 հարկանի բնակելի շենքի կիսանկուղային հարկում։ Տարածքը կապիտալ նորոգված է, ունի յուրահատուկ ինտերիեր և նրբաճաշակ կահավորանք։ Բաղկացած է 3 ընդարձակ և լուսավոր սրահներից, 2 սանհանգույցից, խոհանոցից և աշխատասենյակից։ Կոմունիկացիաները անցկացված են, տարածքի ջեռուցում և հովացումը կատարվում է կենտրոնացված համակարգով։ Մուտքը փողոցի կողմից է, ունի մուտք նաև բակի կողմից։