Աջափնյակ համայնքում, Մարգարյան և Ֆուչիկի փողոցների խաչմերուկի մոտ, 1-ին գծի վրա վաճառվում է 1 հարկանի կոմերցիոն տարածք` գործող բիսնես, որի շինության ընդհանուր մակերեսը կազմում է 315 քմ իսկ հողատարածքը` 485 քմ: Տարածքը կապիտալ վերանորոգված է, ապահովված է բոլոր կոմունալ պայմաններով, ճակատային մասում տեղադրված են պանորամային պատուհաններ: Ջեռուցումն ու հովացումը կատարվում է օդորակիչների միջոցով: Բաղկացած է ընդարձակ սրահից` բարով, խոհանոցից, պահեստային սենյակից, սանհանգույցից, որը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Խոհանոցը ապահովված է կահույքով, տեխնիկայով, կա բուխարի, սառնարաններ, բոլոր տեսակի խոհանոցային սարքավորումներ: Կա նաև բացօթյա սրճարան: Առկա է բացօթյա ավտոկայանատեղի: