Ազատության պողոտայում, Լամբադա կամրջի հարևանությամբ վաճառվում կամ վարձակալաության է տրվում "EFFE" գործող բիլիարդի ակումբ` 475 քմ մակերեսով որը գտնվում է 4 հարկանի շենքի 1-ին հարկում: Տարածքն ունի 40մ ճակատային մաս, առաստաղները բարձր են` 3.3-ից մինչև 3.8 մ: Այն կապիտալ վերանորոգված է, հագեցած է անհրաժեշտ գույքով և տեխնիկայով: Տեղադրված են եվրո պատուհաններ, օդորակիչ: Առկա է խոհանոց՝ հագեցած բոլոր անհրաժեշտ պարագաներով: Սանհանգույցը երեսպատված է սալիկներով՝ ապահովված է սանտեխնիկայով: Առկա են տարբեր սենյակներ, որոնք ևս կահավորված են ըստ անհրաժեշտության: Ունի ընդարձակ ավտոկայանատեղի` մինչև 50 մեքենայի համար: Հարմար է ցանկացած կոմերցիոն գործունեության համար: Ցանկության դեպքում կվաճառվի գույքով և տեխնիկայով: