Վաճառվում կամ երկարաժամկետ վարձակալության է տրվում ունիվերսալ կոմերցիոն տարածք զրոյական վիճակում՝ 300 քմ մակերեսով, որը գտնվում է նորակառույց շենքի 1-ին հարկում, Հր. Ներսիսյան փողոցում։ Տարածքի հիմնական աշխատանքներն իրականացված են, պատերը բաժանված, գաջած և հարթեցված, տեղադրված է մուտքի երկաթյա դուռ և պանորամային պատուհաններ։ Բաղկացած է բազում սենյակներից և սանհանգույցներից, կոմունիկացիաները անցկացված են: Հարմար է օգտագործել որպես գրասենյակ, խանութ կամ նմանատիպ այլ նպատակի համար։