Վաճառվում է ունիվերսալ տարածք՝ 140 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Տերյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում՝ առաջին գծի վրա՝ Օմեգա գիշերային ակումբի հարևանությամբ, 5 հարկանի բնակելի շենքի նկուղային հարկում: Տարածքը նախկինում ծառայել է որպես գիշերային ակումբ։ Բաղկացած է 3 սենյակից, սանհանգույցից։ Մուտքը առանձին է՝ բակի կողմից։ Հարմար է գեղեցկության սրահի, գիշերային ակումբի, պահեստի և այլ նմանատիպ գործունեությունների համար։