Նալբանդյան և Թումանյան փողոցների խաչմերուկի մոտ վաճառվում է 53 քմ մակերեսով կոմերցիոն տարածք, որը գտնվում է 5 հարկանի շենքի 1-ին հարկում: Տարածքն ունի նաև նկուղ` 20 քմ մակերեսով, որի մուտքը ներսից է և հարմար է օգտագործել որպես պահեստ: Տարածքը վերանորոգված է, ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով: Բաղկացած է 2-3 սենյակից, ունի խոհանոց և սանհանգույց, որը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Տեղադրված է օդորակիչ: Տարածքն ունի 2 մուտք, բակից և անմիջապես փողոցից: Հարմար է գրասենյակային գործունեության համար, որպես առևտրի կամ էսթետիկ կենտրոն օգտագործելու համար: Գտնվում է քաղաքի բանուկ հատվածում, մոտ է ենթակառույցներին, բանկերին և ժամանցի վայրերին: