Վարդանանց փողոցում վաճառվում է ունիվերսալ կոմերցիոն տարածք` 4 հարկանի շենք, որի ընդհանուր մակերեսը կազմում է 612 քմ։ Տարածքը կապիտալ նորոգված է: Տեղադրված է ջեռուցման և հովացման համակարգեր, եվրո պատուհաններ: Հատակը ծածկված է պրեսգրանիտով և սալիկներով: Տարածքը բաղկացած է ընդարձակ սրահներից, առանձնասենյակներից, առկա են 8-ից ավելի սենյակներ և 4-ից ավելի սանհանգույցներ: Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Նկուղում կա վերելակ` գործում է մինչև 1-ին հարկ: Շենքի մոտ կա բացօթյա ավտոկայանատեղի: Հարևանությամբ է գտնվում ոստիկանության բաժանմունքը, Երևան Սիթի սուպերմարկետը: Հարմար է ծառայեցնել ցանկացած գործունեության համար: