Ունիվերսալ տարածք, Փոքր Կենտրոն, Երևան

05 Մայիս 2022
 
Չարենց 43 123 մ2 հարկ 1/3 Կոդ` 111509   |   http://est.am/111509 click to copy the link
Վաճառք - 400,000 $
Հայտարարության ժամկետը սպառվել է
Հաստատել արդիականությունը
դիտել են 1 անգամ

Վաճառվում է կոմերցիոն տարածք, որը գտնվում է Չարենցի փողոցում, 3 հարկանի քարե շենքի 1-ին հարկում: Տարածքի մակերեսը 123 քմ է, այն կապիտալ վերանորոգված է, ունի 2 մուտք, մեկը փողոցի կողմից է, մյուսը` ընդհանուր շքամուտքի: Բոլոր կոմունիկացիաներն առկա են, մշտական ջուր, հոսանքի 2 գիծ, առաստաղի բարձրությունը 4.2 մ է: Տեղադրված են վիտրաժներ, մուտքի երկաթե դուռ: Տարածքը դիզայներական լուծումներով գեղեցիկ վերանորոգված է և հարմար է որպես սրճարան, բար, խանութ և ցանկացած այլ գործունեության համար: Տարածքը բաղկացած է ընդարձակ սրահից, խոհանոցից, պահեստային տարածքից (անտրեսոլ) և սանհանգույցից: Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած սանտեխնիկայով: Ջեռուցումն ու հովացումը կատարվում է օդորակիչների, ինչպես նաև անհատական հատուկ համակարգի միջոցով: Այս պահին տարածքը տրված է վարձակալությամբ և գործող սրճարան է: Անշարժ գույքի հետ վաճառվում է նաև կից հողատարածքի նկատմամբ սեփականատիրոջ բաժնային սեփականության իրավունքը:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Կայանատեղի: բացօթյա
  • Տաքացման համակարգ: օդորակիչ
  • Մուտք: փողոցից
  • Ճակատ : -
  • Բակի մակերեսը: -
  • Վիտրաժներ: -
  • ՄԻջնապատեր: բաժանված
  • Վիճակը: կապ. վերանորոգված
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Սանհանգույցներ: -
  • Խորդանոցներ: -
  • Նկուղ: -
Կոմունալ հարմարություններ
  • Էլեկտրականություն
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Գազի հնարավորություն
  • Գազ
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ