Վաճառվում է կոմերցիոն նշանակության ունիվերսալ տարածք, որի մակերեսը 60 քմ է և գտնվում է Գրիգոր Լուսավորիչ փողոցում, 1-ին գծի վրա: Տարածքը տեղակայված է 5 հարկանի քարե շենքի 1-ին հարկում, գտնվում է բարվոք վիճակում: Առաստաղի բարձրությունը 4.5 մետր է: Ճակատային մասում տեղադրված են վիտրաժներ` 4մ, տարածքն ապահովված է բոլոր կոմունիկացիաներով, ունի 2 մուտք` փողոցից և բակից: Բաղկացած է 3 բաժանարար սենյակներից, խոհանոցից և սանհանգույցից: Հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով, տեղադրված է օդորակիչ: Սանհանգույցը հագեցած է սանտեխնիկայով: Հարմար է ծառայեցնել որպես գրանսենյակային տարածք, բանկի մասնաճյուղ, դեղատուն, խանութ և նմանատիպ այլ նպատակների համար: