Վարդանանց փողոցում, Վերնիսաժի հարևանությամբ, վաճառվում է ունիվերսալ կոմերցիոն տարածք, որի ընդհանուր մակերեսը կազմում է 103 քմ և գտնվում փողոցի 1-ին գծի վրա, 5 հարկանի քարե շենքի1-ին հարկում: Տարածքն ունի լայն ճակատային մաս, 2 մուտք, մեկը` վերնիսաժի կողմից, մյուսը` Վարդանանցի, կա ընդարձակ բացօթյա ավտոկայանատեղի: Տարածքը կապիտալ վերանորոգված է, ապահովված բոլոր կոմունիկացիաներով, տեղադրված են վիտրաժե պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է որակյալ լամինատով: Բաղկացած է 4 սենյակներից, խոհանոցից, սանհանգույցից, որը սալիկապատված է և հագեցած սանտեխնիկայով: Տարածքը գտնվում է շատ լավ դիրքում, մոտակայքում է գտնվում Հանրապետության հրապարակը, մետրոն, բոլոր խանութները, բանկերը և ժամանցի վայրերը: Հարմար է ցանկացած գործունեություն իրականացնելու համար` գրասենյակային, առևտրային, հոսթել, բանկի մասնաճյուղ, տուրիստական գործակալություն և այլն: Առանց միջնորդի: