Վաճառվում է ունիվերսալ կոմերցիոն տարածք, որի ընդհանուր մակերեսը կազմում է 84 քմ և գտնվում է Մոսկովյան փողոցում, 5 հարկանի` ստալինյան նախագծով քարե շենքի` 1-ին հարկում: Տարածքը բնակելի է, բայց հարմար է օգտագործել կոմերցիոն նպատակներով, ունի վերանորոգման կարիք: Առաստաղի բարձրությունը 3 մ է, ունի տեսարան դեպի Մոսկովյան փողոց: Հյուրասենյակը ընդարձակ է` 33 քմ մակերեսով, առկա է խոհանոց, փակ պատշգամբ, 2 սանհանգույց, տեղադրված է գազի կաթսա: Սանհանգույցները հին սալիկապատված են, հագեցած են սանտեխնիկայով: Շենքը գտնվում է բանուկ հատվածում, մոտակայքում են գտնվում խանութները, բանկերը, բոլոր ենթակառուցվացքները և ժամանցի վայրերը: Տարածքը բազմաֆունկցիոնալ է, կարող է ծառայել որպես առևտրային տարածք, գեղեցկության սրահ, գրասենյակ, կլինիկա և նմանատիպ այլ գործունեության համար: Առկա է քարե ավտոտնակ, որի արժեքը 18.000 $ է: