Ունիվերսալ տարածք, Փոքր Կենտրոն, Երևան

08 Սեպտեմբեր 2020
 
Սայաթ-Նովայի պող. 106 մ2 հարկ 1/10 Կոդ` 105816   |   http://est.am/105816 click to copy the link
Վաճառք - 275,000 $
Վարձակալություն - 850,000 Դ/ամիս
Հայտարարության ժամկետը սպառվել է
Հաստատել արդիականությունը
դիտել են 4 անգամ

Վաճառվում կամ վարձակալության է տրվում ունիվերսալ կոմերցիոն տարածք նորակառույց Սայաթ-Նովա բիզնես կենտրոնում: Գտնվում է Երևան քաղաքի սրտում, Հանրապետության Հրապարակից ընդամենը 800 մ հեռավորության վրա: Այստեղ կարելի է հասնել քաղաքի տարբեր հատվածներից, քանզի բիզնես կենտրոնն ունի եռակողմ մուտք և տեսանելի է Թումանյան, Նալբանդյան և Սայաթ-Նովա փողոցներից։ Շինությունը 10 հարկանի է, որից առաջին, երկրորդ և երրորդ հարկերը նախատեսված են կոմերցիոն նշանակության համար, իսկ մնացյալ ողջ հարկերը՝ բնակելի նշանակության են և արդեն իսկ բնակեցված։ Շենքն ունի անհավանական հարմարավետ և ընդարձակ՝ եռահարկ ստորգետնյա ավտոկայանատեղի, որից կարող են օգտվել ինչպես շենքի բնակիչները և վարձակալները, այնպես էլ նրանց հյուրերը։ Շինությունը պատված է կանաչ այգով և շրջապատված է երկաթե պարսպով։ Շենքի արտաքին դիզայնն ու ճարտարապետական գեղեցիկ լուծումները թույլ է տալիս շինությանը լինել առավել տեսանելի և գրավիչ՝ ցանկացած հաճախորդի համար։ Շինությանը մոտ են գտնվում բազմաթիվ սուպերմարկետներ, սրճարաններ, ժամանցի կենտրոններ և այլն։ Տարածքի ընդհանուր մակերեսը 106քմ է: Առաստաղները նախագծված են 3,5 մետր բարձությամբ՝ ապահովելու առավել ազատ և լուսավոր աշխատանքային մթնոլորտը։ Տեղադրված են հատակից առաստաղ ձգվող եվրոպական արտադրության պատուհաններ, ինչի շնորհիվ տարածքն ապահովված է աներևակայելի լուսավորությամբ։ Իր մեջ ներառում է ընդունարան, 5 լսարան, սանհանգույց, խոհանոց, պահեստային սենյակ: Ունի երկու մուտք՝ շքամուտքից և դրսից: Հարմար է ցանկացած գրասենյակային գործունեության, ինչպես նաև մատնահարդարման, ՍՊԱ կենտրոնի և այլ սպասարկման բիզնես գործունեությունների համար։ Վարձակալության գումարը ներառում է շենքի ջեռուցման և հովացման համակարգի ծախսը, անվտանգությունը, շենքի մաքրությունն, ինչպես նաև աղբահանումը:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Կայանատեղի: -
  • Տաքացման համակարգ: կենտրոնացված
  • Մուտք: շքամուտքից
  • Ճակատ : -
  • Բակի մակերեսը: -
  • Վիտրաժներ: -
  • ՄԻջնապատեր: -
  • Վիճակը: եվրո վերանորոգված
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Սանհանգույցներ: -
  • Խորդանոցներ: -
  • Նկուղ: -
Կոմունալ հարմարություններ
  • Էլեկտրականություն
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Գազի հնարավորություն
  • Գազ
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ