Վաճառվում է գործող պահածոների արտադրամաս, գյուղմթերքի և ձկնամթերքի վերամշակման հնարավորությամբ: Արտադրամասի ընդհանուր մակերեսը՝ 2500 ք.մ., շենք-շինության մակերեսը՝ 900 քմ: Ունի պահեստային տարածք, մշակման տարբեր փուլերի համար նախատեսված սարքավորումներ, ջրհորներ, ջրավազաններ մոտ` 800 ք.մ., սառնարաններ, ճաշարան, բոլոր անհրաժեշտ սարքավորումներն ու պայմանները, նաև աշխատասենյակներ ու սանհանգույցներ: Ունի հզոր օդափոխության համակարգ: Արտադրատարածքը տեղակայված է 1-ին հարկում, աշխատասենյակները` 2 -րդ: Այստեղ հնարավոր է ցանկացած տեսակի միրգ և պահածոների, նաև ձկան պահածոյի պատրաստում, առկա է անհրաժեշտ սպասարկող տեխնիկան: Ապահովված է ջեռուցման համակարգով, հոսանքով և ջրով: Մուտքը թույլ է տալիս բեռնատար մեքենաներին ունենալ ազատ մուտք ու ելք: Արտադրամասը լիարժեք ենթակա է շահագործման, աչքի է ընկնում նաև դիրքային գրավչությամբ: Գտնվում է լեռնային գեղեցկուհու` Սևանա լճի հարևանությամբ: Քանի որ մոտ է գտնվում գյուղմթերքի հողատարածքներին, ավելի դյուրին է դարձնում գյուղմթերքի ձեռքբերումն ու տեղափոխումը արտադրական տարածք: Որպես առավելություն նշենք, որ արտադրամասն արդեն ունի տարբեր ընկերությունների հետ համագործակցության պայմանավորվածություններ և ձևավորված աշխատանքային հարաբերություններ, վաճառքի և արտահանման լոգիստիկ մեխանիզմներ: