Վաճառվում է արտադրական տարածք Արտաշիսյան փողոցում: Տարածքը բաղկացած է 2 մեծ մասնաշենքից, 1 օֆիսային տարածքից, պահակակետից և առանձին պահեստից: Օֆիսային տարածքը կապիտալ վերանորոգված է: Բոլոր կոմունիկացիաներն առկա են: Տարածքը պարսպատ է: Առաջին արտադրամասում արտադրվում է երկաթ բետոնե կոնստրուկցիաներ և ամբողջովին ապահովված է սարքավորումներով, կամրջային 2 հատ 10 տոննա տարողությամբ վերամբարձ կռունկներով և բետոնի ու շաղախի պատրաստման հանգույցով: 2-րդ արտադրամասը 1357 քմ. է, իսկ բարձրությունը 4,2 մետր է և կարող է ծառայել ցանկացած արտադրական գործունեություն ծավալելու համար: Վաճառվում է օֆիսային տարածքի ողջ գույքի հետ միասին: