Նորք-Մարաշ համայնքի կենտրոնական փողոցի առաջին գծում գտնվող բժշկական կենտրոնում վաճառվում են չորրորդ, մանսարդային և նկուղային հարկերը՝ բարեկարգված հողատարածքով և կցակառույցով: Շենքն ունի վերելակ, 2 մուտք և լայն վիտրաժներ։ 4-րդ հարկի մակերեսը 446 ք.մ է, կապիտալ վերանորոգված, ունի 4 միջանցք/սպասասրահ, 2 հյուրասենյակ, 10 աշխատասենյակ/ննջասենյակ, 7 սանհանգույց, 2 խոհանոց, 2 վերանդա, բաց պատշգամբ, ջեռուցման և էլեկտրամատակարարման առանձնացված համակարգ, մշտական տաք և սառը ջուր: Տեղադրված են 8 օդորակիչներ և ներկառուցված պահարաններ: Տարածքն օգտագործվում է որպես առողջապահական կենտրոն և բժշկական հյուրանոց: Մանսարդային հարկի մակերեսը 110 ք.մ. է, ունի առանձին մուտք և միջանցք. շինարարական աշխատանքներն անավարտ են, տեղադրված են եվրոպատուհաններ, դռներ և օդորակիչ: Նկուղային հարկի մակերեսը 186 ք.մ. է, վերանորոգված է, բաղկացած 8 սենյակներից, ունի հրակայուն սեյֆեր, լամինատե պահարաններ և դարակներ: Հողամասը 300 ք.մ. է, սալիկապատված է բազալտ քարով, կանաչապատված է, ունի ջրավազան շատրվանով, բաց և տանիքով ավտոկայանատեղիներ: Առկա է 25 ք.մ. մակերեսով կցակառույց, որը կարող է օգտագործվել որպես փակ ավտոտնակ, ընդունարան կամ խանութ: