Բագրևանդի փողոցի սկզբնամասում, 1 գծի վրա վաճառվում է 3 հարկանի ունիվերսալ տարածք, որի շինության ընդհանուր մակերեսը կազմում է 840 քմ իսկ հողատարածքինը` 520 քմ: Տարածքը գտնվում է զրոյական վիճակում: Բոլոր կոմունիկացիաները (հոսանք, գազ, ջուր, կոյուղի) շենքում անցկացված են: Տանիքը վերանորոգված է, տեղադրված են եվրոպատուհաններ: Պատերի բաժանումները կատարված են: Տարածքը հարմար է որպես հոսթել, հյուրանոց, արտադրամաս և նմանատիպ ցանկացած գործունեություն իրականացնելու համար: Տարածքն ունի 4 առանձին մուտք, 4 փակ առանձին ավտոկայանատեղի, ինչը թույլ է տալիս կառուցել նաև թաունհաուս` 4 բնակարանի հաշվարկով, յուրաքանչյուրը` 210 քմ մակերեսով: Շենքին կից առկա է ապակեպատ տարածք, որը հարմար է որպես հանգստի տարածք օգտագործել: Մոտակայքում կան տարբեր խանութներ, ժամանցի վայրեր և այլն: Հնարավոր է վաճառք մաս-մաս` 1քմ - 450 $: