Մյասնիկյան պողոտայի 1-ին գծի վրա, անմիջապես ջրաշխարհի հարևանությամբ վաճառվում կամ երկարաժամկետ վարձակալության է տրվում ներքին հարդարման փուլում գտնվող 3 հարկանի 2.611 քմ մակերեսով և 2.149 քմ հողատարածքով նորակառույց ունիվերսալ կոմերցիոն նշանակության գեղեցիկ շենք։ Շենքի արտաքին պատերը կառուցվել են, տեղադրվել են վիտրաժներ, սկսվել է միջնապատերի կառուցումը: Կոմունիկացիաներն առկա են: Տարածքն ունի 2 կողմից մուտք: Տարածքը կարելի է գրագետ և ժամանակակից չափանիշներին համապատասխան վերանորոգել և ծառայեցնել ըստ անհրաժեշտության, հարմար է ռեստորանի, հյուրանոցի, սպորտային համալիրի, առևտրի կենտրոնի` ցանկացած գործունեություն իրականացնելու համար: