Գետառի փողոցում, Արշակունյաց պողոտայի և կրկեսի շենքի հարևանությամբ վաճառվում է կոմերցիոն տարածք, որը հարմար է ծառայեցնել արտադրական գործունեության համար, նաև որպես պահեստային տարածք: Շենքը 2 հարկանի է ( մանսարդ), առաստաղի բարձրությունը 4 մ է, ընդհանուր մակերեսը կազմում է 1054 քմ, հողատարածքը` 524 քմ, ունի նաև նկուղային հարկ: 3-րդ հարկը մանսարդ է: Գտնվում է փողոցի 1-ին գծի վրա, նորմալ մաքուր վիճակում է, ապահովված է անհրաժեշտ կոմունիկացիաներով (ջուր, հոսանք, կոյուղի): Առկա է 2 սանհանգույց: Շենքը փողոցի կողմից ունի 2 մուտք` երկաթյա դարպասներով, դիմացի հատվածում կա բացօթյա ավտոկայանատեղի: Հարմար է ցանկացած առևտրային գործունեության համար: