Ունիվերսալ տարածք, Մեծ Կենտրոն, Երևան

17 Հունվար 2022
 
Այգեձորի 22/10 820 մ2 հարկ 4/4 , նորակառույց Կոդ` 110112   |   http://est.am/110112 click to copy the link
Վաճառք - պայման.
Հայտարարության ժամկետը սպառվել է
Հաստատել արդիականությունը
դիտել են 3 անգամ

Այգեձոր փողոցում` Կառավարական ամառանոցների հարևանությամբ, վաճառվում է 4 հարկանի ունիվերսալ` կոմերցիոն նշանակության շենք, որի շինության ընդհանուր մակերեսը կազմում է 820 քմ, հողատարածքի մակերեսը` 900 քմ, և կա առանձին 1500 քմ մակերեսով այգի: Շենքը տեղակայված է փողոցի 1-ին գծի վրա և ունի 3 մուտք: Գտնվում է վերանորոգման ընթացքում, հիմնական աշխատանքներն ավարտված են` արտաքին պատերն ու տանիքը կառուցված են: Բոլոր կոմունիկացիաները (ջուր, հոսանք, գազ) անցկացված են: Ունի 2 կոյուղի, եռաֆազ հոսանք` 2 էլեկտրամատակարարման գիծ և առանձին ջրագիծ: Տարածքն ընդհանուր բաղկացած է 17 սենյակներից և 6 սանհանգույցից, յուրաքանչյուր հարկն ունի 160քմ մակերես: Շենքին կից կա երկհարկանի տարածք, որը նախատեսված է որպես մարզասրահ և հավաքույթների սրահ` 40 անձի համար նախատեսված: Շենքի 1-ին հարկում նախատեսված է նաև` կինոդիտման սրահ, ձմեռային այգի` բուխարիով, շոգեբաղնիք, տեղադրվելու է նաև վերելակ: Առկա է ավտոկայանատեղի, բացօթյա` 4 մեքենայի համար և փակ` 2 մեքենայի համար: Տարածքն ապահովված է տեսահսկման համակարգով: Տարածքն ամբողջությամբ պարսպապատ է, ունի դեպի Արարատ լեռ և Հրազդանի կիրճ նայող գեղեցիկ տեսարաններ: Շենքը բազմաֆունկցիոնալ է: Այն հարմար է օգտագործել որպես հյուրանոց, դեսպանատուն, գրասենյակային տարածք, կլինիկա, կամ որպես բնակարանային համալիր: Վաճառքի գինը նշված է կապիտալ վերանորոգված վիճակում: Ըստ ցանկության, շենքը կարող է հանձնվել կապիտալ վերանորոգված վիճակում: Գինը ենթակա է փոփոխման: Հնարավոր է հողատարածքի մասնակի վաճառք:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Նորակառույց
  • Կայանատեղի: քարե ավտոտնակ
  • Տաքացման համակարգ: -
  • Մուտք: փողոցից
  • Ճակատ : -
  • Բակի մակերեսը: -
  • Վիտրաժներ: -
  • ՄԻջնապատեր: բաժանված
  • Վիճակը: վերան. ընթացքում
Սենյակներ
  • Խոհանոցներ: -
  • Սանհանգույցներ: -
  • Խորդանոցներ: 1
  • Նկուղ: -
Կոմունալ հարմարություններ
  • Էլեկտրականություն
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Գազի հնարավորություն
  • Գազ
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ