Մալաթիա Սեբաստիա համայնքում` Րաֆֆու փողոցում, շուկայի դիմաց` անմիջապես 1-ին գծի վրա, վաճառվում է 3 հարկանի կոմերցիոն շինություն` ընդհանուր 810 քմ. մակերեսով (յուրաքանչյուր հարկը 270 քմ.): Շենքի 1-ին հարկը կապիտալ վերանորոգված է, ապահովված է բոլոր հարմարություններով` հոսանք(առաձին գեներատոր), ջուր, գազ, ջեռուցման համակարգ(գազի կաթսա), անվտանգության համակարգ: 1-ին հարկի մեծ մասը այժմ ծառայում է որպես խանութ, իսկ մյուս հատվածը տվյալ պահին ազատ է և հանձնվելու է վարձակալության: 2-րդ և 3-րդ հարկերը գտնվում են վերանորոգման ընթացքում: Ողջ ֆասադային հատվածը հատակից առաստաղ ձգվող որակյալ պատուհաններով են և թաղանթապատված են: Շենքն ունի գլխավոր մուտք` անմիջապես փողոցի կողմից և 2 մուտք` բակի կողմից: 2-րդ և 3-րդ հարկի մուտքերը բակի կողմից է: Շենքի դիմաց և կողքի հատվածում ունի բացօթյա ընդարձակ ավտոկայանատեղ` մոտ 17 մեքենայի համար: Շինության հետ կապված բոլոր փաստաթղթերը գտնվում են իդելական վիճակում: