Վաճարվում է Մարիոթ Ծաղկաձոր հյուրանոցային համալիրի անշարժ և շարժական գույքը: Հյուրանոցային համալիրը գտնվում է հայտնի լեռնադահուկային հանգստավայրում՝ Ծաղկաձորում, որը հայտնի է հյուրերի ձմեռային և ամառային հանգստի միջոցառումներով: Համալիրը ներառում է Մարիոթ Ծաղկաձոր հյուրանոցը և հյուրանոցին կից առանձին շենքում գործող ժամանցի կենտրոնը։ Ժամանցի կենտրոնը ներառում է դիսկո ակումբ և խաղատուն։ Հյուրանոցի ընդհանուր մակերեսը կազմում է 14284 քառ.մ., կազինոյի ընդհանուր մակերեսը կազմում է 5068 քառ. Մ. Հյուրանոցն ունի հինգ աստղանի կարգավիճակ և միակ նման հյուրանոցն է հանգստավայրում, որը կառավարվում է խոշոր միջազգային ցանցի՝ Marriott-ի կողմից: Հյուրանոցը բաղկացած է 100 սենյակից, որոնցից 65-ը գտնվում են գլխավոր շենքում, իսկ 35-ը՝ 7 քոթեջներում։ Հիմնական շենքում կա 12 ստանդարտ սենյակ, 50 դելյուքս և 3 լյուքս սենյակ։ Հյուրանոցը ներառում է նաև 1 ռեստորան երկու ամառային պատշգամբով և 3 բարով։ Հյուրանոցն ունի ֆիթնես սենյակ, փակ լողավազան, սաունա, թուրքական բաղնիք, բիլիարդի սենյակ, թենիսի դաշտ, բասկետբոլի դաշտ, մանկական սենյակ և SPA կենտրոն։ 37491585545, 37460727203, npa@gazpromarmenia.am