Վաճառվում է ունիվերսալ կոմերցիոն նշանակության տարածք, որը գտնվում Էրեբունի համայնքում` Սասունցի Դավիթ փողոցում: Այն առանձին շինություն է, ունի 2 մուտք դիմացից և 2 մուտք հետևից: Բաղկացած է 3 սրահներից, 2 սանհանգույցից, պահեստներից, աշխատասենյակից: Տարածքը կապիտալ վերանորոգված է, ապահովված է ջեռուցման և հովացման անհատական համակարգով: Տարածքի ամբողջ հատակը տաքացվող է: Ունի եռաֆազ հոսանք: Ունի գազի հզոր համակարգ, որը թույլ կտա տարածքն օգտագործել որպես հացի արտադրամաս: Տեղադրված են վիտրաժե պատուհաններ: Հատակը ծածկված է սալիկներով, սանհանգույցները սալիկապատված են և հագեցած անհրաժեշտ սանտեխնիկայով: Շենքի դիմաց և ետնամասում կա բացօթյա ավտոկայանատեղի` մի քանի մեքենայի համար նախատեսված: Այս պահին գործում է որպես խանութ և հնարավոր է շարունակել համագործակցությունը նաև հետագայում: Հարմար է որպես խանութ, սննդի կետ և նմանատիպ այլ բիզնես գործունեության համար: