Վաճառվում է ունիվերսալ տարածք՝ 300 քմ մակերեսով, որը գտնվում է Դավթաշենում, Տ. Պետրոսյան փողոցում: Շենքը բաղկացած է 2 հարկից, որտեղ 1-ին հարկը զբաղեցնում է գործող սուպերմարկետը, ապահովված բոլոր հարմարություններով: Այն կապիտալ վերանորոգված է, հագեցած ցուցափեղկերով, տեղադրված են վիտրաժե պատուհաններ: 2-րդ հարկը բնակելի տուն է, որը բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 3 ննջասենյակներից, ունի գրասենյակ, զգեստասենյակ, 2 սանհանգույց և լվացքատուն: Տունը հիմնանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է գորգ մանրահատակով և սալիկներով: Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած սանտեխնիկայով: Բոլոր սենյակները հագեցած են կահույքով և ժամանակակից կենցաղային տեխնիկայով: Շենքն ունի 2 մուտք, առանձին սուպերմարկետի համար, և տան համար` ետնամասից: